İçeriğe geçmek için "Enter"a basın

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համերգի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները (ֆոտոռեպորտաժ)

Մայիսի 2-ին Երեւանի ժամանակով 20:20-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի YouTube-ի պաշտոնական ալիքով կհեռարձակվի համահայկական մեծամասշտաբ համերգային ծրագիր, որի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի բուժման ծրագրերին, անհրաժեշտ սարքավորումների եւ դեղամիջոցների ձեռքբերմանը (ֆոտոռեպորտաժ

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած համերգին միացել է ավելի քան 60 արտիստ՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Բելգիայից: Արտերկրում բնակվող երգիչների մի մասը ելույթ կունենա տնից, մի մասն էլ՝ հատուկ տաղավարներից: Երեւանում բնակվող արտիստների ելույթները կհեռարձակվեն «Դվին» համերգասրահից, որտեղ այսօր կատարվում էին նախապատրաստական փորձերը:

NEWS.am-ը ներկա է եղել բեմի տեխնիկական աշխատանքներին, լուսանկարել ընթացքն ու զրուցել համերգի կազմակերպչական կազմի անդամ Կամո Ադուլյանի հետ:

«Այս պահին արդեն ունենք համերգին մասնակցող մոտ 63 արտիստ, որոնք Հայաստանում եւ Սփյուռքում հայտնի հայ երգիչներ են՝ Սիդնեյից, Տորոնտոյից, Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Բեյրութից, Մոսկվայից եւ, իհարկե, Երեւանից: Ցանկն իրականում շատ մեծ է: Ինչպես գիտեք՝ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ծրագրերին, իսկ մեր ազգին շատ պետք է հիմա այս օգնությունը:

Համերգն ամբողջությամբ կազմակերպում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, ունենք շատ աջակիցներ տարբեր ոլորտներից: Համերգի կարգախոսն է՝ «Միասին մենք կարող ենք», հենց այս կոչով էլ արտիստներն ու հայտնի գործիչները դիմում են հանրությանը»:

Համերգի գլխավոր ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, տեխնիկական մասով զբաղվում է «Դվին»-ի թիմը: Կամո Ադուլյանի խոսքով՝ կան այլ բնագավառներից մասնագետներ եւս, որոնք սիրով իրենց աջակցությունն են ցուցաբերել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագծին:

Կազմակերպիչը խոսել է նաեւ համերգի տեւողության, արտիստների հաջորդականության եւ նախնական ծրագրի մյուս մանրամասներից.

«Համերգը նախնական տվյաներով տեւելու է մոտ 9 ժամ: Երբ սկսվեցին կազմակերպչական աշխատանքները, ունեինք պայմանավորվածություն Երեւանի 25 արտիստների հետ եւ նախատեսել էինք, որ միջոցառումը պետք է տեւեր մոտավորապես 3-4 ժամ, սակայն այսօրվա դրությամբ ունենք 63 արտիստ, եւ օր օրի մեզ միանում են շատերը: Մենք ունենալու ենք յութուբյան բաց հեռարձակում, որին կարող են միանալ աշխարհի տարբեր ծայրերից, կարող են հենց այնտեղով էլ կատարել հանգանակություններ: Նաեւ ունենալու ենք VR հեռարձակում, որի տոմսն արժե 5 դոլար: Կարծում եմ՝ այն ավելի շատ կհետաքրքի երիտասարդներին: Այդ հեռարձակման միջոցով նրանք իրենց կզգան հենց աստղերի կողքին, բայց, նույնիսկ այդ դեպքում կլինի սոցիալական հեռավորություն, այնպես ենք արել, որ դա եւս շեշտվի: Սոցիալական հեռավորություն կլինի նաեւ մեր անձնակազմի ու արտիստների միջեւ. երգիչները ներկայանալու են միայն իրենց ելույթի ժամին, եթե կան բենդով ելույթներ, բենդի անդամների միջեւ եւս կպահպանվի այդ հեռավորությունը: Բեմի լուսային ձեւավորումն ամբողջությամբ լինելու է լիարժեք համերգի ֆորմատով, տարբերությունը միայն այն է, որ համերգասրահում հանդիսատես չի լինելու, բայց նրանք կկարողանան լիարժեք վայելել համերգն օնլայն տիրույթում: Արտերկրի երգիչների մի մասը համերգին միանալու է տնից: Տեխնիկական առումով մեզ համար ամենադժվար խնդիրներից է նրանց ելույթը տանից հարմարավետ դարձնելը, մի մասն էլ կմիանա հատուկ տաղավարից: Ռեժիսորական որոշումները դեռ վերջնական չեն: Ի դեպ, www.tovmasyanfoundation.com կայքում գրված կլինի նաեւ երգիչների ելույթների հաջորդականությունը, որպեսզի հետեւորդները բաց չթողնեն իրենց սիրելի արտիստների կատարումները»:

Համերգից զատ՝ կլինի նաեւ «Միասին մենք կարող ենք» կարգախոսով ֆլեշմոբ եւ աճուրդ, որին կմասնակցեն տարբեր ոլորտի հայտնիներ:

«Աճուրդին միացել են շատ հայտնի ֆուտբոլիստներ, մշակույթի ու այլ ոլորտների հայտնի գործիչներ, որոնք իրենց կողմից աճուրդի կհանեն շապիկ, գնդակ, ստորագրություն, նկար… Աճուրդը կլինի մաեւ «Թովմասյան» հիմնադրամի պաշտոնական կայքում: Աշխատակազմն ամեն բան անում է, որպեսզի չնայած կարճ ժամանակին՝ կարողանանք ապահովել որակով հեռարձակում»:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

https://news.am/arm/news/575875.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın