İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանության հետ առերեսման տեղը Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան

Չառերեսված ամեն հանցանք կարող է կրկնվել, եւ դա ոչ միայն հայերին է վերաբերվում, այլ ցանկացած ժողովրդին։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Evrensel պարբերականի հետ զրույցում։

Կարո Փայլանը հիշեցրել է, որ անցել է 105 տարի, սակայն Հայոց ցեղասպանությունը կազմակերպած «Միություն եւ առաջադիմություն» (Երիտթուրքեր–խմբ) ղեկավար անձանց անունով փողոցներ կան Թուրքիայում։

«Տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանք մեր վերքը չեն ապաքինել։  Դա առաջին հերթին պետք է խոսվի մեր խորհրդարանում։ Աշխարհի տարբեր երկրներում ցրված հայերն արդարությունը կարող են գտնել  Թուրքիայի խորհրդարանում։ Իրական առերեսման տեղը հենց խորհրդարանն է։ Ես վաղը առաջարկ եմ անելու խորհրդարանին առերեսվել եւ այդ հանցանքին անուն տալ , պահանջելու եմ, որ արդարություն հաստատվի»,–ասել է Փայլանը։

https://news.am/arm/news/574508.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın