İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը».Հասան Ջեմալ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ջեմալը գրառումը կատարել է Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- նշել է Ջեմալ Փաշայի թոռը։

Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:

Հասան Ջեմալը 2011 թ. մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։

Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը 2012 թվականին գրել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրք, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին: Այն ավելի ուշ թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին, որի ժամանակ հեղինակնայցելել է Հայաստան։ «1915. Հայոց ցեղասպանության»-ի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ։ Հասան Ջեմալը նույն տարվա դեկտեմբերի 12-ին ներկա էր Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին։ Գիրքը 2015 թվականին թարգմանվել է նաև ֆրանսերեն։

Լիլիթ Դեմուրյան

https://armenpress.am/arm/news/1013303.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın