İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝  ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նշենք, որ Արմեն Սարգսյանը հուշահամալիր էր այցելել միայնակ։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իշխանական վերնախավն այսօր Ծիծեռնակաբերդ է այցելում առանձին, ոչ թե միասին, ինչպես արվել է տարիներ շարունակ։

Ավելի ուշ առանձին խմբերով հուշահամալիր կայցելեն նաև մյուս պաշտոնյաները։

Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

https://news.am/arm/news/574485.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın