İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձում տրված գնահատականներին ու տեսակետներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 20-ի ուղերձին։ Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։

***

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, մասնավորապես, ասել է, որ «հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքական ինտրիգներ են տեսնում, քան Աստվածաշնչից բխող գործունեություն»։

https://www.civilnet.am/news/2020/04/21/Մայր-Աթոռը-համաձայն-չէ-Նիկոլ-Փաշինյանի-տեսաուղերձում-տրված-գնահատականներին-ու-տեսակետներին%E2%80%A4-հայտարարություն/382451

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın