İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի աշխատանքը՝ «անկախ տարածքի կարգավիճակից»․ Մնացականյանը նամակ է հղել Գուտերեշին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է.

«Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար: Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:

Մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհում հակամարտող բոլոր կողմերին կոչ էր արել զինադադար հաստատել և ուժերն ու միջոցներն ուղղել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։

Որևէ երկրի կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունում ՄԱԿ-ը և նրա մասնագիտացած կառույցներն ու միջազգային այլ կազմակերպություններ, բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, չեն աշխատում։   

#CivilNet #News

https://www.civilnet.am/news/2020/04/16/Հայաստանը-կարևորում-է-ՄԱԿ-ի-աշխատանքը՝-«անկախ-տարածքի-կարգավիճակից»%E2%80%A4-Մնացականյանը-նամակ-է-հղել-Գուտերեշին/382064

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın