İçeriğe geçmek için "Enter"a basın

Կորոնավիրուսի վարակման 48 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1159-ի. ունենք մեկ մահ

Հայաստանում ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1111 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 1159 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 9632 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 537): Փաստացի այս պահին բուժվում է 783 անձ (վերջին մեկ օրում պակասել է 14-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 358 անձ (վերջին մեկ օրում՝ 61 մարդ), 18 պացիենտ մահացել է:

https://news.am/arm/news/572883.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın