İçeriğe geçmek için "Enter"a basın

Մոսկվայում մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը, որի մոտ COVID-19 էր ախտորոշվել

Հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, որի մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք էր գրանցվել, մահացել է մոսկովյան հիվանդանոցում: Դա տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան: Գրեթե 2 շաբաթ առաջ մահացել էր նրա կինը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, հայտնում է «5 ալիքը»

72-ամյա Միշիկ Ղազարյանը եւ նրա կինը՝ 69-ամյա Արփիկ Ասպարյանը 2 շաբաթ առաջ թոքաբորբով հոսպիտալացվել էին Կոմունարկայի հիվանդանոցում: Ամուսինների մոտ կորոնվիրուսը հաստատվել էր:

Մարտի 28-ին գինեկոլոգ Արփիկ Ասպարյանը մահացել էր: Նրանից հետո կյանքից հեռացավ նաեւ Միշիկ Ղազարյանը:

Միշիկ Ղազարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր: Գիտնականը զբաղվում էր լազերների հետազոտությամբ:

https://news.am/arm/news/570963.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın