İçeriğe geçmek için "Enter"a basın

Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի

Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 424 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 482 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2216 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 449 անձ:

Ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:

https://news.am/arm/news/569176.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın