İçeriğe geçmek için "Enter"a basın

Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի հետ համագործակցության շրջանակներում:

Իսկ այդ այցերը նրա համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական իմաստ ու նշանակություն:

Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո…»

https://news.am/arm/news/569045.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın