İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

Նոր տիպի կորոնավիրուսային վարակից (COVID-2019) մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. այս մասին հայտնում է Օ-դը-Սեն դեպարտամենտի Թվիթերի միկրոբլոգը։ 

Դեպարտամենտի նախագահ, 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։

https://www.civilnet.am/news/2020/03/29/Ֆրանսիայում-կորոնավիրուսից-մահացել-է-Պատրիկ-Դևեջյանը/380213

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın