İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիշտն անսահման է. Հասմիկ Տոլմաջյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայում  ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  իր ցավակցությունն է հայտնել  ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:

«Վիշտն անսահման է:

Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին», – գրված է դեսպանության ֆեսյբուքյան էջում:

https://news.am/arm/news/569048.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın