İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մարտի 29-ին Կրակովում 86 տարեկանում մահացել է լեհ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

Պենդերեցկին հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։ Նա մի քանի տասնյակ համալսարանների պատվավոր դոկտոր էր, գիտական ակադեմիաների պատվավոր անդամ։

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, ունեցել է հայկական ծագում, և կոմպոզիտորի մանկության տարիներին հաճախ նրան տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։

Պենդերեցկին սիրում էր Հայաստանը, և պարբերաբար համերգներով էր հանդես գալիս Երևանում։

2018թ․ փետրվարի 13-ի Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյա հոբելյանի առթիվ Երևանում անցկացվել են «Պենդերեցկու օրերը Հայաստանում»։

Փառատոնի օրերին Երևանում գտնվելիս կոմպոզիտորն ասել էր․ «Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»։

https://www.civilnet.am/news/2020/03/29/Մահացել-է-լեհ-կոմպոզիտոր-Քշիշտոֆ-Պենդերեցկին/380233

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın