İçeriğe geçmek için "Enter"a basın

Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել մանիպուլյացիային. վարչապետի խոսնակը

Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում. վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հորդորում է չտրվել մանիպուլյացիային: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերը նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն  արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։ Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։

Նշենք, որ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնել էր, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ Կենտրոնը շեշտել էր,«Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։ Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրել էր նաեւ ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։

https://news.am/arm/news/568205.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: