İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինքնամեկուսացման ժամանակ թողեք ծխելը, ազատվեք ավելորդ քաշից, որդեգրեք թեթեւ սննդի կուլտուրա. Վարչապետի առաջարկները

Տանը մնալու, ինքնամեկուսանալու այս ժամանակները չափազանց հարմար են կարդալու, մտածելու, մեր երազած ապագան պլանավորելու եւ այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետեւ հենց նման պահերին ենք հասկանում, թե ինչքան խոցելի ենք մենք, թե նման օրհասական պահերին մեզ ինչպիսի մարտահրավերների առաջ են կանգնեցնում անառողջ ապրելակերպը, անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթեւ սննդի կուլտուրա որդեգրելու համար: կոչ եմ անում այս առիթն օգտագործել առավոտյան վազքի եւ հեծանվավազքի կամ մարմնամարզության կուլտուրա որդեգրելու համար: Իհարկե, այս ընթացքում պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառելով թիմային մարզաձեւերը:

Պարետատունը իր որոշմամբ սահմանել է այսպիսի հնարավորություն»,-ընդգծեց Փաշինյանը:

https://news.am/arm/news/568078.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın