İçeriğe geçmek için "Enter"a basın

Ողբերգական դեպք Երևանում. 35-ամյա բժիշկը 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արտյոմ Բադալյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, ով նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://shamshyan.com/hy/article/2020/03/20/1150290/?__cf_chl_jschl_tk__=0bd34a9ee579a0a60d517c0e6b8f56375b72c81a-1584700378-0-AbXWQCFiJ6B3i96jfr_PBxp9R_UNmblUcNsPqwkGd7xkt5EtfE6rUyrtVTe64r7BJsGOqQGOgIrMl96rmJQjK_J-Qb35ZLxOKdMqdZt6bHzN2vcJkruhs2JHuE45kEfc44JQsYQvOY2gLVDmmx1kyL_6QYCo3FOmkNz0FoqtaFcN9Gx6rfWZmKHCBhhoXF1akXtlCcaVWR42FMaiLWA2qZuQWkQELQ0OH1SpAexXydtVtjmURJMw4fGhUM03KUNlo04n1CiUAs1AD9O_ffb9vlG3XwEEv8dulwRT5p21HKFOECtcDca7xrXOQcD5FJTz3Q

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: