İçeriğe geçmek için "Enter"a basın

Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետի խորհրդականը

Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդականը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը»,- հայտնում է կայքը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին)  հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտիվներ գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես դա անում այլ երկրներում եւ պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում»,- իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

Նա Juscutum-ի գործընկեր է 2008 թվականին, զբաղվում է իրավաբանական ծառայությունների տրամադրման ոլորտում նորարարությունների ներդրմամբ: Հանդես է գալիս Ուկրաինայում Bitcoin լեգալացման օգտին, պաշտպանում է համացանցում տեղեկատվության տարածման ազատությանը, համարվում է իրավապահ մարմինների կողմից սերվերների առգրավումն արգելող օրինագծի համահեղինակը:

https://news.am/arm/news/567254.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın