İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է Լիոնում վանդալիզմի գործողությունը

Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ էին արվել։ Պղծվել էր այնտեղ տեղայակված Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։

Հուշարձանի որոշ սյուներին անարխիստական գրառումներ էին հայտաբերվել։ Տեղեկություններ կային նաև, որ սյուներին հայտնաբերել են նաև թքի և մեզի հետքեր, իսկ սյուներից մեկի վրա էլ գրված է եղել «Թուրքիա»

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է վանդալիզմի այդ գործողությունը և որպեսզի կանխվեն նմանատիպ արարքները, կոչ է արել վերահսկողություն սահմանել հուշարձանի տարածքում։

Խորհուրդը հայտնել է, որ հուշարձանի պղծման մեջ պատասխանատու են պատկան մարմինները։ 

Nouvelles d’Arménie-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան:

Համացանցի բազմաթիվ օգտատերեր նույնպես դատապարտել են հուշահամալիրի նկատմամբ իրականացված վանդալիզմը, ոմանք էլ նկատել են A.C.A.B հապավումը («All cops are bastards»), որը  հաճախ օգտագործում են անարխիստները և ձախակողմյան հայացքներ ունեցողները:

Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ «Դեռ չկան կասկածներ իրական մեղավորների մասին, սակայն սա հաստատ Եվրոպայի ձախականների ձեռքի գործը չէ»։

Նշված է, որ ձախակենտրոնական ակտիվիստները ընդունում են հայերի ցեղասպանությունը և քննադատում են Օսմանյան կայսրությանը՝ նրանց գործողությունները որակելով որպես մի ամբողջ ազգի անմարդկային ակտ։ Դրա մասին գրված են մի քանի հատորներ, ինչպես մարքսիստական հեղինակների, այնպես էլ  ձախակենտրոն ակտիվիստների կողմից։ Ձախականները չեն ունեցել խնդիրներ հայերի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանն ունեն խնդիրներ, և նրանք կարող էին նման վանդալիզմի հեղինակ լինել՝ հանդես գալով այլ շարժումների անվան տակ։

«Այս պահին չկան ենթադրություններ, թե ովքեր են իրական մեղավորները, այդուհանդերձ ահազանգ է ստացվել Ֆրանսիայի ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակեցնեն՝ ինչ է կատարվել, և դադարեցնեն վանդալիզմի գործողությունները Ֆրանսիայում»։

https://www.ermenihaber.am/am/news/2020/03/17/Ֆրանսիա-Լիոն-ցեղասպանություն/178524

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın