İçeriğe geçmek için "Enter"a basın

Սպանվել է Դինքի սպանության պահին տարածքում գտնված հետախույզը

Թուրքիայի Դյուզջե քաղաքում սպանվել է Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից, ժանդարմերիայի հետախուզության նախկին սպա Շերեֆ Աթեշը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մարտի 11–ի երեկոյան  անծանոթ մեքենայից կրակ են բացել ժանդարմերիայի նախկին սպա, Շերեֆ Աթեշի ուղղությամբ եւ հեռացել։ Անցորդների ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած բժիշկները ֆիքսել են, որ Շերեֆ Աթեշը մահացել է։

Շերեֆ Աթեշը  մեղադրվում է Հրանտ Դինքի սպանության գործով։ Նա կասկածվում է Հրանտ Դինքի սպանության պահին տարածքում գտնվելու եւ սպանությունն իրականացրածների հետ մշտական կապ ունենալու մեջ։

Նա ստորագրությամբ ազատ էր արձակվել 2017–ին, սակայն դեռ արդարացված չէ ու դատավարությունը շարունակվում է։

https://news.am/arm/news/565566.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın