İçeriğe geçmek için "Enter"a basın

Լույս է տեսել Անուշ Բեժանյանի «Իրաքահայերի հայրենադարձությունը 2003–2008 թթ.» աշխատությունը

Երեւանում լույս է տեսել Անուշ Բեժանյանի «Կորսված հնարավորություններ. Իրաքահայերի հայրենադարձությունը 2003–2008 թթ.» աշխատությունը 260 էջից կազմված։

Հեղինակը 2003 թվականի իրաքյան պատերազմի լույսի ներքո քննության է առնում իրաքահայերի հայրենադարձությունը, Հայաստանում նրանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը եւ պատերազմին հայկական զորաջոկատի մասնակցության հարցը։  Մենագրությունում արծածված են նաեւ հայրենադարձության մասին հիմնական տեսությունները եւ իրաքաhայ համայնքի մարտահրավերները Հայոց մեծ հայրենադարձության տարիներին եւ դրանից հետո։

Գիրքը նախատեսված է սփյուռքագետների, միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, մարդաբանների եւ ընթերցողների լայն շրջանակների համար։

Անուշ Բեժանյանը 2008–2010 թվականներին  ուսանել է Հարավային Քարոլինայի համալսարանում եւ ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Հեղինակել է «Սփյուռքի մասին տեսությունների համառոտ ակնարկը» աշխատությունը։

https://news.am/arm/news/565122.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın