İçeriğe geçmek için "Enter"a basın

Իսրայելցի ռավվինները կորոնավիրուսի հետ կապված խորհուրդներ են տալիս

Խմեք Corona գարեջուր՝ ամրապնդելու աղոթքները, կամ պատրաստվեք մեսիայի գալստին: Իսրայելցի ռավվինները բազմաթիվ խորհուրդներ են տվել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հաղորդում է AFP-ը:

Որոշ ռավվիններ, ինչպես նաեւ պաղեստինցի իմամներ եւ քրիստոնյա առաջնորդներ փորձել են ազդել մարդկանց վրա, որպեսզի վերջիններս հետեւեն առողջապահության նախարարության ցուցումներին:

Սակայն որոշ ռավվիններ առանց որեւէ գիտական հիմքի առաջ են քաշել անհիմն թեորիաներ՝ կապված վիրուսի ծագման հետ: Սոցցանցերում ռավվին Սիմչ Հալեվի Աշլագի կողմից տեղադրված տեսանյութում ցուցադրվում է, որ նա իր հետեւորդներին կոչ է անում մեքսիկական Corona գարեջուր խմել:

«Երբ մենք աղոթում ենք եւ ալկոհոլային խմիչք ենք խմում, աղոթքներն ավելի մեծ ուժ են ունենում»,- ասել է նա:

Ռավվին Զամիր Քոենը, որը կարանտինի մեջ է գտնվում, ասել է, որ «վիրուսն այն փաստի արդյունք է, որ ոչ հրեաները ինչ-որ բան են կերել»՝ նկատի ունենալով այն, որ վիրուսն առաջացել է կենդանիներից, որոնց ուտում են Չինաստանում:

Միեւնույն ժամանակ, ռավվին Ռոն Հայան կոչ է արել պատրաստվել մեսիայի գալստին: «Մեսիայի գալստի բոլոր նշանները կան, եւ անտարբեր մնալը ողբերգություն կլիներ»,- ասել է նա:

Իսրայելի գլխավոր ռավվին Դավիդ Լաուն ավելի վաղ հայտարարել է, որ «առողջապահության նախարարության ցուցումներին հետեւելը կրոնական պատրավորություն է»:

Բեթղեհեմ քաղաքը փակ է վիրուսի 20 հաստատված դեպքերից հետո: Պաղեստինի իշխանությունները 30-օրյա արտակարդ դրություն են սահմանել եւ արգելել զբոսաշրջիկների այցերը եկեղեցի:  

Միեւնույն ժամանակ, քաղաքում քրիստոնյաներին հրամայել են աղոթել ոչ մեծ՝ մինչեւ 15 մարդուց բաղկացած խմբերով:

«Եթե մուսուլմանը վիրուս է տարածում, ապա նա մեղք է գործել»,- ասել է շեյխ Մաջեդ Սաքերը: 

https://news.am/arm/news/564872.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın