İçeriğe geçmek için "Enter"a basın

Սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանը պարգեւատրվել է Սիրիայի մշակույթի նախարարի կողմից

Մարտի 8-ին Դամասկոսի Ազգային օպերայի սրահում տեղ է ունեցել այդ երկրի Մշակույթի նախարարության կազմակերպած «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» խորագրով փառատոնի բացման արարողությունը։

Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ-Ահմատը պարգեւատրել է մի շարք  մտավորականների եւ արվեստագետների։

Սիրիայի մշակույթի տարբեր բնագավառներում ունեցած իրենց ներդրման համար պարգեւատրվել են թարգմանիչներ, դերասաններ, նկարիչներ եւ այլ տաղանդավոր անձինք։

Պարգեւատրվածների շարքում էր նա պատմաբան, թարգմանիչ, արեւելագետ, արաբ գրողների միության անդամ եւ Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նորա Արիսյանը։

https://news.am/arm/news/564791.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın