İçeriğe geçmek için "Enter"a basın

Ավստրալիայի հայկական, կիպրական և մյուս համայքները պահանջում են չեղարկել Էրդողանի այցը

Ավստրալիայում հայկական, ասորական, հունական համայնքները կառավարությունից պահանջում են չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը: Նրանք օրեր առաջ համատեղ հուշագիր էին ստորագրել՝ հանդես գալով 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման համար պայքարելու վճռականությամբ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նրանց է միացել նաև տեղի կիպրական համայնքը։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կիպրական համայնքի նախագահ Մայքլ Քրիստոդուլուն հայտարարել է, որ Էրդողանը տեղ չունի Ավստրալիայում, քանի դեռ մերժում է ցեղասպանությունը և տարածաշրջանում կիրառում է զավթողական քաղաքականություն: 

Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է կիպրական համայնքի որոշումը։ «Ավստրալացիները հիշում են այն, որ մեկ տարի առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը սպառնացել էր վերադարձնել ավստրալացիներին և նորզելանդացիներին, որոնք ուղևորվում էին Գալիպոլի՝ հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- նշել է Հայկ Կայսերյանը՝ մեջբերելով Էրդողանի այն խոսքը, որ այդ մարդիկ «հետ կուղարկվեն դագաղների մեջ՝ ինչպես իրենց պապերը»:

http://regionmonitor.com/6363/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın