İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ. ԱԳՆ

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Այս մասին նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Դիտարկմանը, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում, Նաղդալյանը պատասխանել է. «Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախ

նդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»:

https://news.am/arm/news/563651.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın