İçeriğe geçmek için "Enter"a basın

Մանե Գեւորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ընդունել Մանե Գեւորգյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին:

Մանե Գեւորգյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը: Սովորել է նաեւ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում:

Մինչ այս Մանե Գեւորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում՝ որպես միջազգային կապերի ավագ համակարգող:

Աշխատել է նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամում:

https://mediamax.am/am/news/politics/36680/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın