İçeriğe geçmek için "Enter"a basın

Վարչապետ Փաշինեան եւ Գարեգին Բ. Կաթողիկոսը յարգեցին Սումգայիթի նահատակներուն յիշատակը:

Վարչապետ Փասշինեան.«Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց յիշատակի առաջ՝ նման յանցագործութիւնների կանխման հաստատակամութեամբ»:

27էն 29 Փետրուարին, Սումգայիթ քաղաքին մէջ հայերուն դէմ կազմակերպուած ջարդերուն 32րդ տարելիցին առիթով, 28 Փետրուարին, վարչապետ Նիկոլ Փաշինեան, Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, փոխվարչապետներ Տիգրան Աւինեան, Մհեր Գրիգորեան եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը՝ յարգանքի տուրք մատուցելու ոճրագործութեան զոհերուն յիշատակին:
Վարչապետը ծաղկեպսակ զետեղեց զոհերուն յիշատակը յաւերժացնող յուշարձաններուն:
Նոյն օրը «Թուիթըր»ի իր էջին վրայ Փաշինեան կատարեց այս մասին հետեւեալ գրառումը. «Մենք յարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի յիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգուածային բռնութիւններով ու ջարդերով արձագանգեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց յիշատակի առաջ՝ նման յանցագործութիւնների կանխման հաստատակամութեամբ»:
Քաղուած Ասպարէզէն


https://www.vaticannews.va/hy/world/news/2020-02/hy-commemorazione-martiri-sumgayir-karekin-pashinyan-armenia.html

Yorumlar kapatıldı.