İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացավ հայ ազգի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը. Երեւանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հոգեհանգիստը

Երեւանում այսօր` փետրվարի 29-ին, տեղի ունեցավ հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի հոգեհանգիստը (ֆոտոռեպորտաժ):

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ապագայում մենք դեռ շատ փաստեր կիմանանք, ինչի մասին դեռ չգիտենք. «Էն ծավալը, որը ինքը իրակնացարել է, վեր էր մարդկային   կարողություններից, դա դեռ երկար ժամանակ ամփոփելու ենք, դրա մասին շատ գրվելու է»:

Երգահան, կատարեւող Ռուբեն Հախվերդյանն էլ ասաց, որ մահացավ հայ ազգի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը:

«Նա ոչ միայն որպես գիտնական էր շատ մեծ,  այլ որպես բարոյականության դրոշ, ոչ միայն երիտասարդների, այլեւ մեզ համար»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։

Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թ. ավարտել է Երեւանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում եւ նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում եւ ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Կարապետյանը հայտնի էր որպես հարեւան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։

https://news.am/arm/news/563187.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın