İçeriğe geçmek için "Enter"a basın

Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը

Փետրվարի 25-ին Ժնեւում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձեւաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երեւանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դրական գնահատելով Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարեւորությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը եւ Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

https://news.am/arm/news/562422.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın