İçeriğe geçmek için "Enter"a basın

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ

«Ռոմայի» և «Լեչեի» հանդիպումից հետո համացանցում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը։

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Ռոմա»- «Լեչե» հանդիպման մի դրվագը, որի գլխավոր հերոսներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն է, անիմացիայի է վերածվել։

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց «Ռոմայի» ջախջախիչ հաղթանակով` 4։0, խաղի ընթացքում գոլերից մեկը խփեց Չենգիզ Ունդերը` հայ ֆուտբոլիստի փոխանցման շնորհիվ, մյուսն էլ` հենց Մխիթարյանը։

Այս խաղից հետո քվեարկության արդյունքում Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց։

Նշենք, որ այս խաղաշրջանում Մխիթարյանը խփել է չորս գոլ, իսկ «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն՝ տասը։ Բայց Ջեկոն խաղացել է 1 952 րոպե, ուստի նա միջինում խփել է մեկ գոլ 195 րոպեում։ Իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ավելի քիչ (541 րոպե դաշտում) և ավելի հաճախ գոլ խփել՝ 162 րոպեն մեկ։

Read more: https://armeniasputnik.am/videoclub/20200225/22176474/henrikh-mkhitaryani-golayin-poxancumn-animaciayi-en-veratsel-tesanyut.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın