İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը (International Mother Language Day): Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թվականի նոյեմբերի 17-ին, 2000 թվականից սկսած ամեն տարի նշվում է, հաղորդում է Calend-ը:

Իր հերթին, ՄԱԿ-ի ԳՎ-ն իր բանաձեւում 2008 թվականը հայտարարել է Լեզուների միջազգային օր (International Year of Languages): 2010 թվականը հռչակվել է հանուն մշակույթների մերձեցման Միջազգային տարի (International Year for the Rapprochement of Cultures):

Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաքը) 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։

Լեզուները մեր բարոյական եւ հոգեւոր ժառանգության զարգացման եւ պահպանման ամենահզոր գործիքներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին: Աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ մեկ լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգություն:  

https://news.am/arm/news/561382.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın