İçeriğe geçmek için "Enter"a basın

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020):

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորի այդ նախաձեռնությունը և մեկնաբանել մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հավատարիմ լինելու տեսանկյունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 10 տարվա ընթացքում սա արդեն 4-րդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառաե կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019):

2013թ. Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:

Աղբյուր`  AnalitikaUA.net

https://www.ermenihaber.am/am/news/2020/02/19/%D5%88ւկրաինայի-խորհրդարան-Հայոց-ցեղասպանություն/176434

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın