İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյան-Ալիև քննարկում ղարաբաղյան հարցով՝ Մյունխենի համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ Քննարկմանը հնչած հիմնական մտքերը հակառակ ժամանակագրությամբ ներկայացված են ստորև։

21։20

Եզրափակիչ մեկնաբանություններ

Փաշինյան․ Տիգրան Մեծի ժամանակներում մեր ամբողջ տարածաշրջանում երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ։ Դա կարելի է գտնել պատմության ցանկացած դասագրքում։ Կցանկանայի կրկին հաստատել՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրոք ջանք գործադրել այս հակամարտությունը լուծելու համար։

Ալիև․ Հայ ժողովուրդն ինքնորոշվել է՝ ունի Հայաստան պետություն, խորհուրդ եմ տալիս երկրորդ անգամ ինքնորոշվել երկրագնդի վրա որևէ այլ տեղ՝ Ադրբեջանի տարածքից դուրս։

21։14

Փաշինյան․ Դուշանբեի հանդիպումից հետո տեղի ունեցավ լարվածության նվազեցում։ 

Փաշինյան․ Ադրբեջանի համար դրանք տարածքներ են, Լեռնային Ղարաբաղի համար՝ անվտանգություն։

Փաշինյան․ Որևէ մեկը չի կարող հրաժարվել անվտանգությունից։ 

Փաշինյան․ Իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, նա կամավոր գնաց Ղարաբաղ ծառայելու՝ պաշտպանելու իր հայրենակիցներին։

Փաշինյան․ Ալիևն ասում ՝ ԼՂ-ն կողմ չէ, բայց Ադբեջանը երկու անգամ պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ։

21։12

Ալիև․ Հստակ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային ճանապարհով։ Նախ պետք է տեղի ունենա տարածքների վերադարձ, վերաբնակեցում։ Առանց տարածքները վերադարձնելու հնարավոր չի լինի քննարկել կարգավիճակի հարցը։

21։08

Ալիև․ Մեր տարածքային ամբողջականությունը պարտադիր պետք է վերականգնվի։

Ալիև․ Տեղի են ունեցել լրագրողների այցեր, պետք է շարունակել այդ քայլերը։

Ալիև․ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ։ Մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։

Ալիև․ Երբ Փաշինյանը խոսում է այն մասին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար։ Ադրբեջանի մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց տները։

Ալիև․ Երբ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի, հայերը կօգտվեն բոլոր այն արտոնություններից, ինչպիսիք ունեն այժմ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները։

21։02

Փաշինյան․ Մենք հանձնառու ենք բանակցային գործընթացին․ դրանք պետք է տեղի ունենան ՄԽ ձևաչափով։ Մենք պատրաստ ենք գործադրել իրական ջանքեր՝ իրական փոփոխություն բերելու։

Փաշինյան․ Անհնար է այս տևական հակամարտությունը լուծել մեկ-երկու քայլով։ Մեզ անհրաժեշտ են այս հարցում միկրո-հեղափոխություններ։

Փաշինյան․ Ես ասել եմ, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։

Փաշինյան․ Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ։ 

Փաշինյան․ ԼՂ-ն ճանաչվել էր որպես բանակցային կողմ՝ ԵԱՀԿ-ի կողմից։

21։00

Ալիև․ Ես եկել եմ այստեղ՝ ասելու ճշմարտությունը։ 

Ալիև․ Ես հղում եմ անում կրկին Մութալիբովի հայտարարությանը, որ նման բան երբեք չի ասել։

Ալիև․ Պարոն վարչապետն ասաց, որ Ստալինն է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, դա ճիշտ չէ։

20։56

Փաշինյանը մեկնաբանություն է անում՝ շրջանների անունները փոխելու և ԱԽ փաստաթղթերում ձևակերպումների մասին։

20։55

Հարցեր՝ Փաշինյանին և Ալիևին

20։51

Հարց՝ Ինչ կուզեիք տեսնել միջազգային հանրությունից որպես լուծման օժանդակություն

Ալիև․ Ես վստահ եմ, որ մենք եկել ենք այստեղ՝ ասելու ճշմարտությունը։

Ալիև․ Մութալիբովը ողջ-առողջ է, ապրում է Բաքվում, և ասում է՝ երբեք չի հայտարարել, որ Խոջալուի ոճիրը ադրբեջանցիներն են կազմակերպել, դա արել են տեղի հայերը, Սփյուռքի հայերը։ 

Ալիև․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Հայաստանին բացատրեն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ։

Ալիև․ Միջազգային ավելի մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որ նա կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը”

Ալիև․ Հայկական զորքերը պետք է անհապաղ հեռացվեն բռնագրավված տարածքներից՝ յոթ շրջաններից, որտեղ հայերը երբեք չեն ապրել։

Ալիև․ Հայերը փոխել են մեր շրջանների անունները և մեզ ասում են, որ հաշտվենք այս իրողության հետ։

20։50

Հարց՝ Ինչ կուզեիք տեսնել միջազգային հանրությունից որպես լուծման օժանդակություն

Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ արձանագրել այս փաստը 

Փաշինյան․ Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել։ 

Փաշինյան․ Ես հասկանում եմ իմ պատասխանատվությունը նաև տարածաշրջանի անվտանգության հարցում։ Մեր երկուստեք անելիքն այն է՝ ձևավորել երկարատև խաղաղություն։

20։40

Փաշինյանի ելույթը

Նիկոլ Փաշինյանը խոսեց ղարաբաղյան հարցում միկրոհեղափոխությունների գաղափարի մասին, որոնք նախաձեռնել է ինքը։

Չարժե, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կրկնեն նույն բաները։ Միջազգային հանրությունը հոգնել է՝ լսելով նույն բաները․ Փաշինյան

Առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահպանել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները․ Փաշինյան

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին՝ դրանց ընդհանուր իմաստն է՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։

Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն ԽՍՀՄ ձևավորման գործընթացում․ Փաշինյան

Տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ պետք է որոշենք՝ որ երկրի մասին է խոսքը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Ալիևին շատ հեռու չգնալ պատմական ակնարկներում, քանի որ դա ճիշտ չէ։

20։30

Ալիևի ելույթը

Ալիևը վկայակոչում է ՄԱԿ-ի բանաձևերը։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա պատմական փաստ է. Ալիև

Ալիևը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության պատմության ադրբեջանական վարկածը, խոսում է «հայկական ագրեսիայի մասին»։ 

https://www.civilnet.am/news/2020/02/15/Փաշինյան-Ալիև-քննարկում-ղարաբաղյան-հարցով՝-Մյունխենում/376471

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın