İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2019–ին շեշտակի աճել է

Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 2019 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին կազմել է 66 882 հոգի։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությունից, 2019 թվականին Թուրքիա են  այցելել 29 տոկոսով ավել հայաստանցիներ 2018 թվականի համեմատ։ Եթե 2018–ին Թուրքիա է այցելել 51880 հայաստանցի, ապա արդեն 2019–ին այդ թիվը դարձել է 66 882։

Նույնիսկ 2019–ի դեկտեմբերին, երբ արդեն դադարեցված էր Երեւան–Ստամբուլ ուղիղ չվերթը, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ռեկորդային աճ է գրանցվել՝ 34 տոկոս։ Այսինքն եթե 2018–ի դեկտեմբերին Թուրքիա էր այցելել 3932 հայաստանցի, ապա 2019–ին այդ թիվը հասել է 5297–ի։

Նշենք, որ դեպի Թուրքիա հայաստանցիների աճի մեջ լուրջ թիվ են կազմում պատմական Հայաստան մեկնող խմբերը։

https://news.am/arm/news/559750.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın