İçeriğe geçmek için "Enter"a basın

Ուրախ եմ, որ ելույթը հասավ իր հաղթական ավարտին. Ռուզան Մանթաշյանը փայլուն է երգել SemperOpernball-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասաց. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես …. Մեր դպրոցն է»,-գրել է նա:

Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:

Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցիօպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել էր: Համերգային երեկոյի կազմակերպիչները սկզբում հերքում էին, որ Մանթաշյանին հրավիրել են մասնակցելու համերգին: Չնայած ստեղծված բարդ և խճճված իրավիճակին, Ռուզան Մանթաշյանը, որը պնդում էր, թե իր մասնակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, հաղթեց և նա կրկին հրավիրվեց ելույթ ունենալու: Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկանբազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին: 

https://armenpress.am/arm/news/1004180.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın