İçeriğe geçmek için "Enter"a basın

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյան. քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել տիեզերական տարրերով

Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել տիեզերական տարրերով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

«Հարցին, թե կարո՞ղ են ձեւավորվել նոր տարրեր, պատասխանը դրական կլինի, իսկ ահա այլ հարց է՝ կգոյատեւե՞ն: Որտե՞ղ է տեղի ունենում այդ պրոցեսը՝ այլ մոլորակներում, այլ գալակտիկաներում, կկարողանա՞ն հասնել մեզ: Սրանք հարցեր են, որոնք շատ մանրամասն ուսումնասիրություն են պահանջում»,- ասել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե դեռ որքան նոր տարրեր կբացահայտվեն, ակադեմիկոսը պատասխանել է, որ նոր տարրեր այլեւս չեն հայտնվի, հակառակը, «դրանք շատ քիչ են»: «Պետք է հասկանալ, թե ինչպես են ծագել այդ տարրերը: Այդ տարրերը, որոնք մենք փորում ենք Երկրի վրա, տիեզերական ծագում ունեն, չէ՞ որ ինչ-որ տեղից դրանք հայտնվել են: Պարզապես այն տարրերը, որոնք մենք հայթայթում ենք Երկրում, այն տարրերն են, որոնք հասել են մինչ մեր օրեր, իսկ Երկիրը շատ հին մոլորակ է: Այն տարրերը, որոնք չեն գոյատեւել, քայքայվել են, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն եղել, դրանք պարզապես չեն հասել մեր օրեր»,- ասել է գիտնականը՝ նշելով, որ ուրան քիմիական տարրը մոտ 4,5 մլրդ տարեկան է:

Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի, Մենդելեեւի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի եւ ուսումնասիրության ոլորտում մասնագետ է: Նրա ղեկավարության ներքո 2000-2010 թվականներին միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր: Մենդելեեւի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվել է նրա անունով եւ ստացել «օգանեսոն» անունը:

Վերջին 20 տարում Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում բացահայտվել են 5 նոր գերծանր տարրեր, որոնք ավարտում են Դ. Ի. Մենդելեեւի պարբերական աղյուսակի 7-րդ պարբերությունը՝ 114 (ֆլերովիում), 115 (մոսկովիում),  116 (լիվերմորիում), 117 (թենեսսին) եւ 118 (օգանեսոն): 

https://news.am/arm/news/559151.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın