İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։

Տիկին դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կնքելու առաջարկի վերաբերյալ։

Այնուհետեւ, նախարարին ներկայացվել են Եվրապոլի գործունեությունը եւ գործառույթները, ինչպես նաեւ տարբեր իրավիճակներում կառույցի կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները։

Նախարար Բադասյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը՝ կենտրոնանալով հակակոռուպցիոն պայքարի թվերի, մասնագիտացված ինստիտուտների ստեղծման, քրեական արդարադատության համակարգի եւ ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության տեսլականի եւ կոնկրետ քայլերի վրա։ 

Եվրապոլի գործընկերները ողջունել են ոլորտային բարեփոխումների ընթացքում ԵՄ կառույցների ակտիվ ներգրավվածությունը։

 Այցի ընթացքում Ռուստամ Բադասյանին ներկայացվել է նաեւ Եվրապոլի գործառույթներն ու դերը կառույցի անդամ երկրներից քրեական գործերով ապացույցների ձեռքբերման գործընթացում, ինչպես նաեւ փողերի լվացման, ֆինանսական քննությունների եւ ակտիվների վերադարձի ոլորտներում։ Քննարկվել են Հայաստանի իրավասու մարմինների հետ նշված յուրաքանչյուր ուղղությամբ համագործակցության կոնկրետ քայլերը։

Արդարադատության նախարարի եւ Եվրապոլի գործադիր տնօրենի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Եվրապոլի միջեւ համագործակցության իրավական շրջանակի կնքման մոտավոր ժամկետների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլին հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ նոր  համաձայնություններ քննարկելու նպատակով։

https://news.am/arm/news/559056.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın