İçeriğe geçmek için "Enter"a basın

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նախապատրաստվում է ձմեռային 2-րդ խաղերին

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվել է հաջորդ տարի՝ 2021 թվականի փետրվարին կայանալիք համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպչական հարցերը: Ժողովի ընթացքում  նշանակվել են համապատասխան տարածաշրջանների (ըստ երկրների քաղաքների ) մասնագետ համակարգողները:

Ըստ այդմ՝

Հարավային և հյուսիսային Ամերիկաների և եվրոպական  երկրների  քաղաքային կոմիտեների հետ տարվող աշխատանքների համակարգող նշանակվել է՝Սևակ Կարապետյանը, ԱՊՀ երկրների հետ՝ Անահիտ Մխիթարյանը, Ասիական երկրները՝Եփրեմ Մկրտչյանը, Մերձավոր Արևելքի երկրները՝ Հայկանուշ Նիկոյանը, Հայաստանը և Արցախը՝ Գևորգ Գալստյանը:

Աշխատանքների կատարման գործընթացի հսկողությունը վերապահվել է Համահայակական խաղերի կոմիտեի նախագահի խորհրդական Դերենիկ Գաբրիելյանին:

http://panarmeniangames.am/arm/komiten-naxapatrastvum-e/?fbclid=IwAR1Rxj6BKLtxRq7hMnbjm0pFvnPMI75Lx0DqHBiQI8IK4D7S_-PSFzpvuKQ&lang=en

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın