İçeriğe geçmek için "Enter"a basın

Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է մինչ այդ անպարտելի ռուսաստանցի մարզիկին. տեսանյութ

Հայազգի 23-ամյա բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը պարտության է մատնել ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին։ Ժյուրին որոշում կայացնելիս միակարծիք չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Կալինինգրադում Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը պարտության է մատնել ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին։ 

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net–ը, կիսամիջին քաշային կարգում Չուխաջյանը (16-1, 7 КО) նվաճել է WBA վարկածով միջազգային չեմպիոնական գոտի։ Նա մենամարտել է Սերգեյ Վորոբյովի հետ, որը մինչ այդ անպարտելի է եղել (9-1, 6 КО)։

Բռնցքամարտիկները 10 ռաունդ են անցկացրել։ Ժյուրին որոշում կայացնելիս միակարծիք չի եղել` 95-96 Վորոբյովի օգտին, 99-91 և 96-94` հօգուտ Չուխաջյանի։

Նշենք, որ Կարեն Չուխաջյանը երիտասարդների շրջանում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն է, ինչպես նաև WBC տիտղոսակիր։  WBA International–ը համալրեց 23-ամյա բռնցքամարտիկի տիտղոսները։

Հավելենք, որ Չուխաջյանը ծնվել է Կիևում, բռնցքամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ 2014 թվականին դարձել է Ուկրաինայի սպորտի վարպետ։ Չուխաջյանը WBO-ի միջին քաշային կարգի բռնցքամարտիկների թոփ 15–ում է ընդգրկված եղել։

https://armeniasputnik.am/world/20200202/21919538/brncqamartik-karen-chuxajyany-haxtele-minch-ayd-anparteli-rusastanci-marzikin.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın