İçeriğe geçmek için "Enter"a basın

Ուզում ենք, որ թուրքերը հայ ժողովրդի կորուստներն ու կրած տառապանքները հասկանան. Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական հերթական լրատվամիջոցն է հարցազրույց վարել Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի հետ։

Թուրքական Hurriyet–ի թղթակիցը Մաշալյանի հետ զրույցում կրկին փորձել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված Հայոց պատրիարքի տեսակետով։ Պատրիարք Մաշալյանը կրկին դիվանագիտորեն փորձել է պատասխանել զգայուն այս հարցին։

«Մեր ակնկալիքն այն է, որ հայ ժողովրդի կորուստներն ու տառապանքները հասկանան։ Մենք գիտենք, քանի որ վերապրել ենք այն։ Բայց այս երկրում այնքան էլ լավ չգիտեն։  Այս երկրում այնպես է ներկայացվում, կարծես ազգային փոքրամասնությունները հարուստ ու ուրախ են ապրում։ Բայց բոլորովին էլ այդպես չէ ոչ հիմա, ոչ էլ նախկինում։ Ապրիլի 24–ի հետ կապված պետք է ուղղվել ապագային, ոչ թե անցյալին։ Երբ կորցնում ես մարդուն, նրան չես կարող հետ բերել, սակայն ուզում ես սուգը պահել։ Մարդիկ պետք է հարգեն միմյանց սուգը եւ կիսեն ցավերը։ Քանի որ երբ ցավերը կիսում են, այն քչանում է, երբ ուրախությունն են կիսում, այն շատանում է»,–ասել է Մաշալյանը։

https://news.am/arm/news/558156.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın