İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում լույս է տեսել համշենյան բարբառով «Գոռ» ամսագրի հերթական համարը

Թուրքիայում հրատարակվել է համշենահայերեն լույս տեսնող «Գոռ» ամսագրի հերթական համարը։ Akunq.net-ի տեղեկացմամբ՝ հանդեսի նոր համարը լույս է տեսել «Համշենցիների՝ յայլաներ բարձրանալու մշակույթը» խորագրով։

Ամսագիրը տպագրվում է Թուրքիայում բնակվող մի խումբ համշենցիների կողմից, որոնց շարքում են՝  երաժիշտ, «Վովա» խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, Համշենի վերաբերյալ իր ուսումնասիրություններով և հայերենի՝ Համշենի բարբառով հրատարակած գրքերով հայտնի Մահիր Օզքանը, բանաստեղծ Իբրահիմ Քարաջան։

Նշենք, որ Համշենի բարբառով «գոռ» նշանակում է՝ հավաքական աշխատանք։ Ամսագիրը 6-ամսյա պարբերականությամբ հրատարակվում է 2014 թ․ սեպտեմբերից։ Հանդեսի նպատակը Համշենի մշակույթի և լեզվի տարածումն ու հետագա սերունդներին փոխանցումն է։

https://www.ermenihaber.am/am/news/2020/01/31/Թուրքիա-Համշեն-հայերեն-Գոռ/174901

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın