İçeriğe geçmek için "Enter"a basın

Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր

Ուղղաթիռի օդաչուն, որում գտնվել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, հայկական ծագում ունեցող ամերիկացի Արա Զոբայանն էր, հաղորդում է Fox 5-ը:

Զոբայանին սոցցանցերում նկարագրել են որպես մարդու, ով ուսուցանում էր շատ սկսնակ օդաչուների:

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը եւս զոհվել է հոր հետ: Նրանցից բացի ուղղաթիռում գտնվել է 7 մարդ, բոլորը զոհվել են:

Բրայանտը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։ ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Հիշեցնենք, որ ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայում հունվարի 26-ին: 

https://news.am/arm/news/556822.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın