İçeriğe geçmek için "Enter"a basın

Վիրահայոց թեմը 2020-ին պետությունից կստանա 600 000 լարի

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության 2020 թվականի հունվարի 20-ի N1/216 հանձնարարականով, կրոնական միություններին խորհրդային ամբողջատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցման նպատակով, 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 4 500 000 լարիից այս փուլում փոխանցվել է 3 500 000 լարի:

Ըստ կրոնական միությունների գումարը բաժանվել է հետևյալ կերպ.

  • Վրաստանի Իսլամական թեմ՝ 2 200 000 լարի (ավելի քան 760 հազար դոլար):
  • Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ՝ 600 000 լարի (ավելի քան 207 հազար դոլար):
  • Վրաստանի հռոմեական կաթոլիկ թեմ՝ 400 000 լարի (ավելի քան 138 հազար դոլար):
  • Վրաստանի հրեական թեմ՝ 300 000 լարի (ավելի քան 103 հազար դոլար):

2020 թվականի համար մնացած 1 000 000 լարին կբաշխվի ավելի ուշ:

Հատկանշական է, որ 2018-ին նույնպես կրոնական միություններին պետական բյուջեից փոխանցվել էր նույն քանակությամբ փոխհատուցում:

https://www.aliq.ge/virahayoc-themeh-2020-in-petuthyunic-kstana-600-000-lari/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın