İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում հայտնաբերել են հայ թագավոր Աբգար 5-րդի գերեզմանոցը

Թուրքիայում, Շանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավոր Աբգար 5-րդի գերեզմանոցը։ Այս մասին հայտնում է Karar պարբերականը։

Հնագիտական հետազորությունների ընթացքում Ուրֆա պալատում, այժմյան Շանլիուրֆա, հնեաբանները հայտնաբերել են շուրջ 80 վաղ քրիստոնեական դարաշրջանի գերեզմաններ, որոնց մեջ էր նաև թագավոր Աբգար 5-րդի ընտանիքի գերեզմանոցը։ Այդ մասին վկայում է գերեզմանաքարը, որի վրա ասորերենով գրառում կա ․  «Մեծն թագավոր Աբգար 5-րդ Ուկամա Մաննու, Եդեսայի առաջին քրիստոնիա տիրակալը»։

Բացի այս գերեզմանը զարդարված էր խճանկարով և խաչի նկարներով։ Այստեղ թաղված էր արքայական ընտանիքի 10 անդամ։

Աբգար թագավորը երկու անգամ ղեկավարել է Օսրոյի թագավորությունը Հյուսիսային Միջագետքի հայկական մասում, որի մայրաքաղաքն էր Եդեսան, այժմյան Շանլիուրֆան։ Առաջին անգամ մ․թ․ա 4-րդ տարուց մինչ մ․թ․ 7-րդ տարին, իսկ երկրորդ անգամ՝ մ․թ․ 13-50թթ։

Աբգարը համարվում է  առաջին հայոց թագավոր, որը հետևեց  Քրիստոսին. 4-րդ դարում Քեսարիայի Եվսեբիոսում, Եդեսիայի արխիվում հայտնաբերվեց մի փաստաթուղթ, որը վկայում է Հիսուսի հետ թագավորի նամակագրության մասին, որի մեջ Աբգարը Քրիստոսին անվանում է «Աստծո Որդի» և խնդրում  է  նրան բուժվել իրեն:

https://armbest.ru/թուրքիայում-հայտնաբերել-են-հայ-թագավ/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın