İçeriğe geçmek için "Enter"a basın

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան

Մե ընտանիքը Բաքվի վերջնական ջարդերից մեկ ամիս առաջ գաղթեց Երեւան 1990-ի հունվարին. մենք ամիսներով թաքնվում էինք մեր բնակարանում, հույս ունենալով, որ հայերի դեմ բռնությունները կվերջանան, բայց այդպես էլ չվերջացան: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց ամերիկահայ հասարակական գործիչ, Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտը:

«Ի վերջո, ծնողներս հասկացան, որ ահավոր բաներ կարող են տեղի ունենալ մեզ հետ եւ մենք ամեն ինչ թողնելով փախանք: 1989-ի աշնանը մենք հրաշքով փրկվեցինք, իսկ մեր հարեւաններից ու բարեկամներից  շատերն այդքան բախտավոր չեղան:

30 տարի է անցել, բայց ես ամեն ինչ հիշում եմ այնպես, կարծես երեկ է եղել: Ես հիշում եմ այն ահավոր միջադեպը, երբ մեծահասակ, ադրբեջանցի գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով եւ հարվածելով ազատվեցի իրենից:

Ես հիշում եմ իմ հարեւանների ու բարեկամների դեմքերը, հիշում եմ մորաքույր Ժաննային, ով իմ լավագույն ընկերոջ մայրն էր: Նա մահացած 1990-ի հունվարին 35 տարեկան հասակում՝ ադրբեջանցի վայրագների ձեռքով: Նրա մայրը մահացավ վնասվածքներից, իսկ որդին մեծացավ որբ Ռուսաստանում, ես նրան այլեւս չտեսա:

Բաքվի մեր տանն ապրում է ինչ-որ մի օտար, մեր հարեւանները սպանվել են, իմ պապի ու տատի գերեզմանները բուլդոզերով հարթեցրել են, որովհետեւ նրանք հայ են եղել: Իմ ընկերները սփռվել են ողջ աշխարհում, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան»,-հայտարարեց Աստվածատրյանը:

Նա նշեց, որ 350 հազար մարդու կյանք նման է իր կյանքին.  «Բայց մենք հիմա էստեղ կանգնած ենք որպես վերապրողներ, մենք հաջողության ենք հասել տարբեր մասնագիտություններում, տարբեր վայրերում  եւ բոլորս աջակցում ենք Հայաստանին ու Արցախին: Գուցե մենք հայերեն լավ չխոսենք, ոմանք ռուսիֆիկացրել են իրենց ազգանունը, բայց մենք սիրում ենք մեր հայրենիքը: Ես եւ իմ ամուսինը աշխատանքներ են տանում ԱՄՆ-ում, որ ճանաչվի Արցախը»:

Աննա Աստվածատրյանը նկատեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով հակահայ քաղաքականություն է տարվում, իսկ Հայաստանի կողմից չկա հստակ, պարզ դիրքորոշում, հետեւողական ներկայացում այդ իրադարձությունների վերաբերյալ. «Իմ կարծիքով, այդ ներկայացումը Հայաստանի կողմից արվում է առիթից առիթ, իսկ Արդբեջանը մեծ հնարավորություն է ստանում իրեն ցանկալի ձեւով ներկայացնել պատմությունը»:

https://news.am/arm/news/555270.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın