İçeriğe geçmek için "Enter"a basın

Կիեւում հայկական եկեղեցու կառուցումը ավարտական փուլ է մտնում

Արեւելյան Եվրոպայում խոշորագույն հայկական եկեղեցին աստիճանաբար ստանում է իր վերջնական տեսքը, հայտնում է AnalitikaUA-ն։

Հայկական համայնքի բազմամյա երազանքն իրականացվում է, եւ արդեն հեռու չէ այն օրը, երբ տաճարն իր դռները կբացի Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հավատացյալների եւ հին Կիեւի հյուրերի առջեւ։

Իհարկե, առջեւում դեռեւս ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ կան, սակայն արդեն այսօր պատկառազդու եկեղեցին գրավում է Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերի հայացքները։

Թերթը նշում է, որ հայկական եկեղեցին գտնվում է «Բորիսպոլ» օդանավակայանի կողմից Կիեւի մուտքի մոտ եւ փաստորեն դառնում է քաղաքի հյուրերի համար առաջին տեսարժան վայրը։

Կառուցման նախաձեռնողի՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքերով՝ եկեղեցիների կառուցումը թույլ է տալիս իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը՝ Ուկրաինայի ժողովրդին համակողմանի ներկայացնել հայկական մշակույթը։

Հիշեցնենք, որ Կիեւում հայկական մայր տաճարի կառուցման մեկնարկի մասին որոշումը ընդունվել էր դեռեւս 2012թ․, սակայն շինարարական աշխատանքները սկսել հաջողվել էր միայն 2013թ․ մի շարք կարեւոր հարցերի լուծումից հետո։

https://news.am/arm/news/552251.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın