İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող» (տեսանյութ)

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու ճերմակել է։

Ձյունապատումից հետո դեկտեմբերի 27-ի միջօրեին եղանակն արևային է եղել, և հանկարծակի հրաշալի տեսարան է բացվել: Արարատի գագաթին հավաքված ամպերը լեռան գագաթի ձև են ստացել: Տեսարանը ֆիքսած թուրքական լրատվամիջոցը այն բնութագրել է որպես «հարսի քող»:

Հայաստանի պետական սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 2000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ 

Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։ 

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։

Աղբյուր`     ilkha.com

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın