İçeriğe geçmek için "Enter"a basın

Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը տեղահան են արվում, վաճառվում և օգտագործվում սրճարաններ կառուցելու նպատակով

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը Թուրքիայում տեղահան են արվում և վաճառվում։ Դա նկատվել է հատկապես Մարդինքափըի հատվածում։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Մեզոպոտամիա» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ խնդրին անդրադարձել է թուրք ճարտարապետ Արիֆ Իփեքը, ով մասնավորապես հայտնել է, թե քանի որ տեղահան արված քարերի հետքերը թարմ են, ակնհայտ է, որ պարիսպը ոչ թե ժամանակի ընթացքում է էջել, այլ՝ քարերը տեղահան են արվել մարդկանց կողմից։

Արիֆ Իփեքը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, թե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում այդ ավիրումը կշարունակվի և ասել․ «Հարկավոր է պարբերական հսկողություն սահմանել, և այս հարցում պատասխանատու և իրավասու հաստատությունը պետք է շուտափույթ սկսի այդ ուղղությամբ աշխատանքները»։

Թարգմանեց Մելինե Անումյանը

http://akunq.net/am/?p=69867

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın