İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում բացվել է Կոմիտասի հուշարձանը. Լուսանկարներ

Պոլսո հայոց պատրիարքարանի բակում բացվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այդ մասին տեղեկանում ենք Պոլսից: Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպս. Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, որ հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին: Ծագումով Թուրքիայից հայ մեծ երաժշտի արձանը պատրիարքարանի պարտեզում տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի առթիվ: Իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան»հանրահայտ երգչախումբը, մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում: 

http://www.arevelk.am/en/content/8/10828/%D5%8Dտամբուլում-բացվել-է-Կոմիտասի-հուշարձանը.-Լուսանկարներ.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın