İçeriğe geçmek için "Enter"a basın

Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ. նրան ակտիվ ֆինանսավորել է Էրդողանի հորեղբոր որդին

Ամերիկյան ուսումնական հայկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի միջեւ հանդիպանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչմանը նվիրված 296-րդ բանաձեւին, որը, ըստ Էրդողանի, «խորապես վիրավորել էր թուրք ազգին»:

Եվ նա հավաստիացրեց, որ այս բանաձեւը կարող է լուրջ ստվեր գցել երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա, ինչի մասին նա արդեն իսկ հայտնել էր Թրամփին։ Վարչակազմի պատասխանը ուշացնել չտվեց։ Թրամփի եւ Էրդողանի միջեւ հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրենսդիրներ, այդ թվում սենատոր Լինդսի Գրահամը, ով եւ Սենատում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված 150-րդ բանաձեւի նկատմամբ վետո կիրառեց, որի հետեւանքով բանաձեւը չմտավ Սենատի օրակարգ։

Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը լոբբիստների հետ կարելի է առանձնացնել մի քանի կարեւոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսավորման փաստերը, որոնք ունեն հստակ ապացույցներ, որը սակայն միայն այսբերգի մի մասն է։

-Դեռ 2016թ․ Գրահամին ակտիվ ֆինանսավորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հորեղբոր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հենց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիվ աշխատում են եւ պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դեմ քվեարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաեւ իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցվել է $10800: Ավելին, հենց Մութլու Հալիլի կողմից 2019թ․ սեպտեմբերի 30-ին $1500-ի ֆինանսավորում է տրվել H. Res․ 296-ին ձեռնպահ քվերկած երեք թեկնածուներից մեկին՝ Իլհան Օմարին։

-2016թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաեւ ֆինանսավորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլեւ իր ընտանիքի անդամների՝ $18․900-չափով։ Այս նույն գործարարը իրեն պատկանող ընկերության կողմից առավել վաղ ֆինանսավորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի Խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը եւ MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրված թուրքական կառույցներ են, որոնք զբաղված են հակահայկական եւ հակաքրդական լոբբինգով։ 2016թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառույցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձեւի վրա վետո դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիվ ֆինանսավորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունեության մասին զեկուցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այլեւ Էրդողանի որդի Բիլար Էրդողանին եւ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահին Կալինին։

-2019թ․ Լինդսի Գրահամը ստացել է $5000-ի ֆինանսավորում նաեւ Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

-Լինդսի Գրահամի հետ ակտիվ կապի մեջ են նաեւ Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերության ընկերության ներկայացուցիչները։ Վերջինիս արդեն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019թ․ վարձել է 3 այլ կազմակերպություններ Թուրքիայի կառավարության անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1․538,000։ Greenberg Traurig-ը ակտիվորեն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնավորապես Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019թ․ Greenberg Traurig LLC ընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին եւ երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտոնական տվյալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։

https://news.am/arm/news/544634.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın