İçeriğe geçmek için "Enter"a basın

Աղոթում եմ սպանված հայ հոգեւորականի

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր իր աջակցությունն է հայտնել Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքին:
«Ղամիշլիի հայ կաթոլիկ համայնքի կողքին եմ, երբ հավաքվել են իրենց հովվապետի՝ հայր Հովսեփ Պետոյանի, հոգեհանգստին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հռոմի պապը:
Երեկ Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթոլիկ համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Ավելի ուշ սպանության պատասխանատվությունը ստանձնել էր ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Ես աղոթում են նրանց, նրանց ընտանիքների եւ Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Հռոմի պապը:
Նշենք, որ կաթոլիկ համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել էր հայ հոգեւորականների սպանությունը:
«Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

https://hayeli.am/?p=155240&l=am&fbclid=IwAR2v5RmjbhpBR_Ddqag04evrwSFR9P9kzeCJ_aOZc9s0r2MNn2KnEP_sY8g

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın